Վրաստանում հայտնաբերվել է «ծաղիկ» հիվանդության նոր հարուցիչ
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման կենտրոնն այսօր՝ մայիսի 5-ին, տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, որ երկրում «ծաղիկ» հիվանդության նոր հարուցիչ է հայտնաբերվել:
Ներկա պահին Վրաստանում վրացի բժիշկներն ամերիկացի իրենց գործընկերների հետ շարունակում են ուսումնասիրել հարուցիչի առաջացումը, նրա տարածման հավանական ուղիները, ինչպես նաև ռիսկային գործոնները:
Տեղեկությունների ամաձայն՝ նոր հարուցիչով առնվազն 3 մարդ է վարակվել՝ 2 հովիվ, ովքեր շփման մեջ են եղել հիվանդ կենդանիների հետ: