Աբովյանում՝ Կոտայքի փողոցում, մեկ շաբաթից ավելի է դիտահորերից դուրս եկող կեղտաջուրը ողողել է մի քանի նրբանցքներ. «Վեոլիա ջրի» մասնագետները դիտահորերից դուրս են բերել տարատեսակ կենցաղային իրեր, այդ թվում՝ ներքնաշորեր ու տակդիրներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Տևական ժամանակ է՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի մի քանի նրբանցքներով անցնողները չգիտեն ինչ հանդերձանք ու դիմակ կրեն, որպեսզի նախ չհայտնվեն կեղտաջրի մեջ, ապա չշնչեն գարշահոտը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ բնակիչների՝ մեկ շաբաթից ավելի է 3-րդ նրբանցքի մոտով անցնող կոյուղատարից կեղտաջուրը դուրս է գալիս ու հոսում, ու այդ ամբողջ տարածքը լցված է կեղտով ու գարշահոտությամբ։
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«Մեկ շաբաթ է դիտահորից կեղտաջրերը դուրս են գալիս ու ամբողջ փողոցն ու նրբանցքները լցվում են այդ ջրով, իսկ գարշահոտն էլ անգամ զգացվում է մի քանի հարյուր մետրից։ Օրը մի քանի անգամ զանգահարել ենք «Վեոլիա ջուր». եթե առաջին օրերին սիրով պատասխանում էին մեր զանգերին, երեք օր է չեն էլ պատասխանում, հավանաբար մեր համարներն իրենց մոտ ֆիքսել են, գիտեն՝ ինչու ենք զանգահարում, դրա համար էլ չեն պատասխանում։ Հիմա չգիտենք էլ ինչ անենք: Սրանով ոչ Կոտայքի մարզպետը, ոչ էլ Աբովյանի քաղաքապետը չպետք է զբաղվեն, դա իրենց տիրույթում չէ, «Վեոլիա ջուրը» պետք է անի, բայց էնտեղից էլ քար անտարբերություն ենք տեսնում։
Հիմա մտածում ենք դիմել կտրուկ միջոցների. էս փողոցում մոտ 1000 բնակիչ կա ու բոլորով փակենք ճանապարհը, գուցե այդ ժամանակ «Վեոլիա»-ն որոշի իր անելիքը։ Իսկ իր անելիքի մեջ մտնում է նման փնթի վիճակը վերացնելը»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր «Վեոլիա ջուր» ընկերության հավանաբար Աբովյանի մասնաճյուղի աշխատակիցները ժամանեցին ու սկսեցին աշխատանքներ իրականացնել՝ բացելով խցանված դիտահորը, և ցավալի է, որ այդ ամենի մեղավորը որոշ «վայ» բնակիչներն են, ովքեր ձեռքներին եղած տարատեսակ աղբը, այդ թվում՝ ներքնաշոր, տակդիրներ, կոտրված ասֆալտի կտորներ, լցնում են կոյուղատարի մեջ, իսկ հետո հայտնի «Խաթաբալա» ֆիլմի «3-կոպեկանոց կանանց» նման լացուկոծ են դնում, թե՝ հասեք «Վեոլիան» ոչինչ չի անում։
Մենք չենք պաշտպանում «Վեոլիա ջրին», բայց փաստն այն է, որ հիմնական մեղավորն ու դիտահորերի խցանման պատասխանատուն այդ որոշ «վայ» քաղաքացիներն են։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ առաջիկայում Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ քաղաքապետարանը ֆինանսական միջոցներ է տրամադրելու, որպեսզի Կոտայքի փողոցի մի քանի նրբանցքներում կատարեն ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ, սակայն հիմա ձեռնպահ են մնում այդ ամենն անելուց, որովհետև այդ հատվածով անցնող փտած, ոչ շահագործելի կոյուղատարերը պետք է փոխեն նորով, ինչից հետո քաղաքապետարանը ձեռնամուխ է լինելու ճանապարհը հիմնանորոգելուն։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։