Հերթական սրբապղծության դեպքը՝ Երևանում. 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված. համայնքային ոստիկանն էլ մի դարակազմիկ առաջարկ է արել. «Եթե գողերին բռնեք, խաբար արեք՝ գանք հետևներից». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Նոյեմբերի 6-ին Երևանում հերթական սրբապղծության դեպքն է տեղի ունեցել։ Այդ օրը Երևանի բնակիչ 53-ամյա տղամարդը հերթական անգամ այցելել է Վարդաշեն 9-րդ փողոցին կից գտնվող իր հարազատների գերեզման, որպեսզի շարունակի գերեզմանի բարեկարգման աշխատանքները, սակայն անակնկալի է եկել։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տղամարդն այցելելով իր տատիկի, պապիկի և հոր գերեզման, այն հայտնաբերել է թալանված։
Տականքը կամ տականքները պոկելու միջոցով գողացել են գերեզմանատան բազալտե սալիկները՝ պատճառելով խոշոր չափի նյութական վնաս։
Ահազանգով դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, ով դեպքի վայրը զննելուց հետո մի դարակազմիկ, ավելի շատ սահմռկեցուցիչ առաջարկ է արել տուժածներին՝ ասելով. «Եթե գողի կամ գողերի տեղն իմանաք կամ բռնեք, խաբար արեք՝ գանք հետևներից»։ Նման անհեթեթ առաջարկ իրեն հարգող որևէ իրավապահ կառույցի աշխատակից չէր տա, այս դեպքում ՆԳՆ ոստիկանության նորանշանակ պետի տեղակալ Արսեն Ոսկանյանը պետք է հետևություններ անի ու ինչպես ժամանակին ասել է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը նման ոստիկանին պետք է համազգեստի միջից դուրս հանել ու շպրտել։
Իսկ նշված դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Արդյոք այս հերթական սրբապղծության դեպքը կբացահայտվի, թե ոչ, հայտնի չէ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։