211652_close_icon
views-count508 դիտում article-date 12:18 10-11-2026

ՀՀ ՆԳՆ ոստիկանապետի տեղակալ, պարեկային ծառայության պետի հանձնարարականով՝ մարզերում մերկասառույց ճանապարհների պատճառով պարեկները շարունակում են վարորդներին անվտանգ ուղեկցել մարզերից Երևան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Վերջին օրերին մարզերում տեղացած ձյան պատճառով արդեն ակնհայտ է դառնում, թե որ ճանշիններն են սրտացավ մոտեցում ցուցաբերում իրենց աշխատանքի նկատմամբ և որ ճանշիններն են, որ «գլուխ են պահում»։

Երեկ՝ նոյեմբերի 9-ին տեղացած ձյան պատճառով Երևան-Գյումրի ավտոճանապարհի կապավոր ընկերության կողմից սպասարկվող մի քանի կիլոմետրանոց ճանապարհը ամբողջությամբ պատված էր մերկասառույցով, ինչի պատճառով էլ տեղի էր ունեցել մահվան ելքով վրաերթ, երբ «Mercedes»-ը, հայտնվելով մերկասառույցի վրա, վրաերթի էր ենթարկել հետիոտնին վերջինը տեղում մահացել էր, իսկ «Mercedes»-ը բախվել էր ճանապարհը կարգավորող ցուցանակին և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Իսկ եթե նշված ընկերության պատասխանատուները ժամանակին կատարեին ճանապարհն աղ ու ավազով մշակելու աշխատանքներ, այն տեղի չէր ունենա։

Արդեն մի քանի օր է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Զաքարյանի հանձնարարականով ՊԾ Երևան քաղաքի գնդի և մարզային գումարտակների պարեկներն անցել են ուժեղացված ծառայության ու դրա արդյունքում պարեկները վարորդներին ուղեկցում են մարզերից Երևան, Երևանից մարզեր։

Երեկ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ, անբարենպաստ եղանակի պատճառով շարունակում էին ուղեկցումներ իրականացնել Արագածոտնի մարզից դեպի Երևան, ինչի արդյունքում էլ ոչ մի ճանապարհատրանսպորտային պատահար տեղի չունեցավ, ինչը ողջունելի էր։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ նոյեմբերի 9-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07:40-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 126 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել տղամարդ հետիոտնին։

Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն և ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն արձանագրել էին հետիոտնի մահը։

Վրաերթից հետո «Mercedes»-ը բախվել էր ճանապարհին տեղադրված  ցուցանակին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս՝ դաշտամիջյան հատվածում։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել էին պարեկները։

Դեպքի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին վարորդի, մահացածի և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել էր ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ճանապարհը եղել էր մերկասառույց, այն սպասարկող կապավոր ընկերությունը ոչինչ չէր արել՝ մերկասառույց ճանապարհն աղ ու ավազով մշակելու համար, և սառույցը հալչել էր արևից։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր