211652_close_icon
views-count715 դիտում article-date 18:49 07-11-2026

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի մարզում վառելիքատարների և էլեկտրական ենթակայանի խոցման մասին


Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Կիևի մարզի Իրպեն քաղաքի շրջանում հարվածների հետևանքով խոցվել են վառելիքատար ավտոմեքենաներ, որոնք ներգրավված են եղել Ուկրաինայի զինված ուժերին վառելիքի մատակարարման գործընթացում։

Գերատեսչության տվյալներով՝ Կիևի մարզի Նովիե Պետրովցի բնակավայրի շրջանում խոցվել է «Հյուսիսային 330 կՎ – Պետրովցի» էլեկտրական ենթակայանը։

ՌԴ ՊՆ-ն նաև հայտնել է, որ Սև ծովում՝ Օդեսայից արևելք, խոցվել է չորաբեռնատար նավ, որը, ըստ նախարարության, Ուկրաինա էր տեղափոխում ռազմական նշանակության բեռ։

Նմանատիպ նյութեր