17693 դիտում
19:05 25-01-2025
Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել կայանված «Mazda CX7» ավտոմեքենայում. ժամանել են հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան 18 հասցեի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սահակ Միրզոյանն ու Արեգ Ղամբարյանը:
Հրշեջները մարել են «Mazda CX7» մակնիշի կայանված ավտոմեքենայում առաջացած կրակը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Տեղում պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ Թամարա Գրիգորյանին:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+