211652_close_icon
views-count2470 դիտում article-date 11:39 21-01-2025

Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում. Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ. հայտնաբերվել են պայթուցիչ, կոտրված ապակիներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սիսիան քաղաքի Պարույր Սևակ փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տեղեկությունը ոստիկանության Սիսիանի բաժնից փոխանցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի քրեական վարչություն և դեպքի վայր է ժամանել օպերատիվ խումբը՝ Սիսանի ոստիկանապետ Հրազդան Կոստանյանի և քրեական ոստիկանության Սյունիքի մարզային քրեական վարչության պետ Դավիթ Սուրենյանի գլխավորությամբ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ: 

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: 
 
Պարեկները սահմանազատել են տարածքը: 
 
Դեպքի մասին ոստիկանության Սիսիանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գուրգեն Գրիգորյանի, վարչության պետի տեղակալ Վոլոդյա Մուրադյանի և Սիսիանի քննչական բաժնի պետ Արիստակես Գրիգորյանի գլխավորությամբ: 

Ժամանել է նաև քննչական կոմիտեի փորձաքրեագետը: 

Ոստիկաններն ու պարեկները սեփական տան բակում հայտնաբերել են փայթուցիչ և դռան կոտրված ապակիներ: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Մինչ դեպքի վայրում աշխատում է քննչական խումբն ու փորձաքրեագետը, Սիսիանի ոստիկանները հերթական օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ արարքը կատարել է Սյունիքի մարզի բնակիչ 50-ամյա Կարեն Վ.-ն: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա այցելել է նշված տուն և նռնակ է նետել, ինչի հետևանքով էլ պայթուցիչը պայթել է: 
 
Այդ պահին Սյունիքի մարզի քրեական ոստիկանները, Սիսիանի համայնքային ոստիկաններնն ու ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի պարեկները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Կ. Վարդանյանին հայտնաբերելու ուղղությամբ: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինի նկատմամբ մի քանի քրեական գործեր կան հարուցված: 

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում: 
 
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր