211652_close_icon
views-count64600 դիտում article-date 20:47 08-02-2024

Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում․ Սիսիանում սարից հսկայական քարը պոկվել ու գլորվելով հայտնվել է բնակչի տան տարածքում՝ վնասելով ավտոտնակի պատը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության  9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի մոտակա սարից մեծ ծավալի քարը գլորվել և հարվածել է քաղաքի առաջին փողոցի թիվ 21 տանը հարակից ավտոտնակի պատին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Սիսիանի թիվ 57 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին տեղեկանալով՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Մ․ Կոստանդյանը, մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Ս․ Ավետիսյանն ու Սիսիանի փոխհամայնքապետ Կարեն Հովհաննիսյանը։

Պարզվել է, որ 12 խ․մ ծավալով քարը հարակից սարալանջից գլորվել և հարվածել է ավտոտնակի պատին, վնասելով պատից մոտ 12 ք․մ հատված:

Ֆոտլրագրողի տեղեկություններով բարեբախտաբար տուժածներ չկան։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր