1375 դիտում
10:35 10-01-2025
Յուրաքանչյուր հինգշաբթի մետրոյի «Երիտասարդական» կայարանը կվերածվի երաժշտական հարթակի՝ հյուրընկալելով տարբեր տաղանդավոր և երիտասարդ երաժիշտների
«Երաժշտական Մետրո»
2025 թվականի հունվար-մարտ ամիսներին «Կերոն» զարգացման հիմնադրամը և Երևանի մետրոպոլիտենը համատեղ իրականացնում են «Երաժշտական Մետրո» նախագիծը։
Յուրաքանչյուր հինգշաբթի, մետրոյի «Երիտասարդական» կայարանը կվերածվի երաժշտական հարթակի՝ հյուրընկալելով տարբեր տաղանդավոր և երիտասարդ երաժիշտների։
Նախագծի սկիզբը նշանավորվեց 2024 թվականի դեկտեմբերի 20-ին՝ ուղիղ կեսգիշերին, երբ չքնաղ երաժշտությունը, լուսային շքեղ էֆեկտներն ու տոնական բարձր տրամադրությունը «Երիտասարդական» կայարանը վերածեցին հեքիաթային վայրի, որտեղ արվեստն ու մթնոլորտի կախարդանքը միահյուսվեցին՝ նոր պատմության սկիզբ դնելով։
Այդ միջոցառման ընթացքում հայտարարվեց «Երաժշտական Մետրո» ծրագրի մեկնարկի մասին։
Այսօր՝ 2025 թվականի հունվարի 9-ին, ժամը 17:00-ին, մետրոյի «Երիտասարդական» կայարանում իր ելույթով հանդես եկավ «LIBERTA» քառյակը ՝ ներկայացնելով հետաքրքիր և ոգեշնչող համերգային ծրագիր։
Նախագծի նպատակներն են․
Մետրոյի ուղևորներին պարգևել դրական էմոցիաներ և նոր գույներով զարդարել քաղաքային առօրյան։
Հանրային տարածքներում կերտել ստեղծարար, մշակութային և էներգիայով լի նոր միջավայր։
Խրախուսել և աջակցել երիտասարդ տաղանդավոր երաժիշտներին՝ ընձեռելով նրանց անվճար հարթակ՝ ներկայացնելու իրենց արվեստը
։
«Երաժշտական Մետրո»-ն մետրոյի առօրյան դարձնում է էլ ավելի հետաքրքիր և էներգիայով լեցուն՝ միաժամանակ հարստացնելով քաղաքի մշակութային կյանքը։
Միացե՛ք՝ վայելելու երաժշտության կախարդանքը հենց մետրոյում։

Նմանատիպ նյութեր
4095 դիտում
15:59 05-05-2017
Ինչպես շահագործման հանձնել մետրոյի «Աջափնյակ» կայարանը՝ Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5351 դիտում
21:16 01-09-2017
Մոսկվայում մոտ 200 հազար մահմեդական տոնել է Կուրբան Բայրամը. փակվել են մզկիթի հարևան փողոցներն ու մետրոյի կայարանը
Այս բաժնից
886 դիտում
23:41 15-01-2025
Հունվարի 17-ին պիկետ կկազմակերպվի Բաքվում ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով
1084 դիտում
22:52 15-01-2025
Ադրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համարում են «աղվանական»
1036 դիտում
21:46 15-01-2025
ՔՊ-ն նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի․ Արման Թաթոյան