211652_close_icon
views-count3322 դիտում article-date 20:48 20-11-2026

Երաժշտությունն այնքան բարձր է միացրել ու ճչոցներ արձակել, որ դատապարտյալները լեղապատառ են եղել․ ի՞նչ է կատարվել Արթիկ քրեակատարողականում․ aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, նոյեմբերի 7-ին դատապարտյալներից մեկը մեծ իրարանցում է սկսել Արթիկ քրեակատարողական հիմնարկում։

Կարանտինային բաժանմունքում գտնվող 60-ամյա դատապարտյալներից մեկը, որը դատապարտվել է ՀՀ Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ գողության (177 հոդվածի 1-ին մասով), սուտ մատնության (333 հոդվածի 1-ին մասով) և թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր հափշտակելու (397 հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով, իր կացարանում բարձր երաժշտություն է միացրել ու, չենթարկվելով քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների օրինական պահանջին, սկսել է բղավել, աղմկել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել քրեակատարողականի ծառայակիցների հասցեին։

Նա միաժամանակ սպառնացել է ազատվելուց հետո հաշվեհարդար տեսնել նրանց հետ։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր