211652_close_icon
views-count3828 դիտում article-date 15:59 05-05-2017

Ինչպես շահագործման հանձնել մետրոյի «Աջափնյակ» կայարանը՝ Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է, թե ինչպես պետք է շահագործվի Աջափնյակում մետրոյի կայարանը: Նա այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ նշում է. «Արդեն երկար տարիներ այստեղ՝ Աջափնյակում մետրոյի կայարանի շահագործման հանձելու ուղղությամբ որևէ աշխատանք չի կատարվել: Ինչպես գիտեք՝ մեր նախընտրական ծրագրում կետ կա, համաձայն որի մենք պարտավորվում ենք մինչև 2022 թվականը շահագործման հանձնել Երևանի մետրոպոլիտենի առնվազն մեկ նոր կայարան և տրամաբանորեն ամենահավանականը Աջափնյակի կայարանն է: Դուք տեղյակ եք, որ Տարոն Մարգարյանը և Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Աջափնյակ կայարանի շահագործման խոստումը համարում են ոչ իրատեսական՝ չնայած նրան, որ 2008 թվականին Սերժ Սարգսյանը ինքը Աջափնյակի առնվազն երկու կայարանի շինարարությունը համարել էր իրատեսական»,-ասել է Փաշինյանը: Ն. Փաշինյանը մանրամասնել է, թե ինչպես է ինքը պատկերացնում այդ ծրագրի իրականացումը: Մանրամասները դիտեք տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր