Մոսկվայում մոտ 200 հազար մահմեդական տոնել է Կուրբան Բայրամը. փակվել են մզկիթի հարևան փողոցներն ու մետրոյի կայարանը
Ուրբաթ վաղ առավոտյան Մոսկվայում սկսվել են մահմեդականների սրբազան Կուրբան Բայրամին՝ Զոհաբերության տոնին նվիրված տոնակատարությունները, գրում է [url=http://www.bbc.com/russian/news-41120880]BBC[/url]-ի ռուսական ծառայությունը:
Ամեն տարի տասնյակ հազարավոր հավատացյալներ հավաքվում են Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում Մայր մզկիթների մոտ՝ քարոզի և աղոթքի: Այս տարի տոնը համընկել է սեպտեմբերի 1-ի հետ:
Հավատացյալների կուտակման պատճառով փակվել են Մոսկվայի մզկիթի հարևան փողոցները և մետրոյի «Проспект Мира» կայարանը: