211652_close_icon
views-count388 դիտում article-date 21:13 20-11-2026

Նոյեմբերի 21-24-ը երթևեկությունը կդադարեցվի Վաղարշապատ-Մասիս ճանապարհի մի հատվածում

Նոյեմբերի 21-ից 24-ն իրականացվելու են Մ-3, ՀՀ սահման (Մարգարա)-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման ավտոճանապարհի Վաղարշապատի շրջանցի կմ2+100-ում գտնվող կամրջի թռիչքային կառուցվածքի վնասված սալերի ապամոնտաժման աշխատանքներ։

Շինաշխատանքներով պայմանավորված՝ երթևեկության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով նոյեմբերի 21-ից 24-ը կփակվի Հ-13 /Մ-3/ (Վաղարշապատ)-Մասիս-/Մ-2/ ճանապարհի կմ0+900-կմ1+000 հատվածը։

«Վարորդներին հորդորում ենք երթևեկել հարակից շրջանցիկ ճանապարհներով»,- հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

Նմանատիպ նյութեր