179044 դիտում
20:49 21-04-2024
Արտառոց դեպք՝ Երևանի «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում. երիտասարդ տղան միտումնավոր կամ անզգուշաբար ընկել է ընթացող մետրոյի վագոնի տակ. ժամանել է Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում մի երիտասարդ տղա «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում, ըստ նախանական տեղեկությունների, իրեն գցել է ընթացող մետրոյի տակ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Կարեն Դեմիրճյանի անվան «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ-ի գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանը:
Ժամանել է նաև ոստիկանության էրեբունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի խումբը՝ բաժնի պետ Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3–րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Այս պահին աշխատանքներ են կատարվում ՝ մահացածին դուրս բերելու համար:
Աշխատանքները ղեկավարում է մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Բ. Սեդրակյանը, ում ցուցումով մետրոպոլիտենը անցել է ուժեղացված ծառայության, երթևեկությունը կատարվում է միակողմանի:
Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խունբը բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի և հատկապես կարեվոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե անզգուշություն՝ քննչական բաժնում պարզվում է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 171+
171+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3342 դիտում
20:51 22-08-2022
Երևանի մետրոպոլիտենի նորանշանակ տնօրենը շրջայց է կատարել մետրոյի կայարաններում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ