211652_close_icon
views-count1384 դիտում article-date 20:47 01-01-2025

ԵՄ-ն կհաղթահարի ռուսական գազի մատակարարման դադարեցումը․ Եվրահանձնաժողով

Եվրամիությունը գլուխ կհանի Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումների դադարեցումից. Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ)։ Հայնում է Reuters-ը։

ԵՀ-ն նշել է, որ եվրոպական գազի ենթակառուցվածքը բավականին ճկուն է Կենտրոնական և Արևելյան Եվրոպային այլ ուղիներով ոչ ռուսական ծագման վառելիք մատակարարելու համար։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ին, «Գազպրոմը» դադարեցրել է Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումը։ 

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն այս առնչությամբ հայտարարել էր՝ «Մենք դադարեցրել ենք ռուսական գազի տարանցումը, սա պատմական իրադարձություն է։ Ռուսաստանը կորցնում է շուկաները, նա ֆինանսական կորուստներ է կրելու: Եվրոպան արդեն որոշում է կայացրել հրաժարվել ռուսական գազից»։

Հիշեցնենք նաև, որ Մոլդովայի մաս կազմող ինքնահռչակ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունում կենտրոնացված ջեռուցումն անջատվել է գազի մատակարարման բացակայության պատճառով:

Նմանատիպ նյութեր