Թուրքիան ինչ-որ կերպ կհաղթահարի այդ խոչընդոտը. Էրդողանը՝ ռուսական գազից զրկվելու հավանականության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Ռուսաստանը դադարեցնի գազ մատակարարել իր երկրին, Թուրքիան չի կորի, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով HaberTurk-ին:
Նա հավելել է, որ Թուրքիան ինչ-որ կերպով կհաղթահարի ահդ խոչընդոտը, սակայն չի կարողացել ասել, թե ինչ ճանապարհով:
Հիշեցնենք, որ Սիրիայի տարածքում նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից խփված ռուսական Cy-24 ռմբակոծիչի միջադեպից հետռո ռուսական կողմը հայտարարեց Թուրքիայի հետ «Թուրքական հոսք» գազատարի և «Աքքույու» ատոմային էլեկտրչակայանի շինարարության նախագծերի շուրջ բանակցությունները դադարեցնելու մասին: