Ուկրաինայով ռուսական գազի տարանցման դադարեցումը պատմական իրադարձություն է․ նախարար
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը դադարեցվել է «ազգային անվտանգության շահերից ելնելով», հաստատել են Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը։ Այս մասին ավելի վաղ հայտնել էր «Գազպրոմը»։
«Մենք դադարեցրել ենք ռուսական գազի տարանցումը, սա պատմական իրադարձություն է։ Ռուսաստանը կորցնում է շուկաները, նա ֆինանսական կորուստներ է կրելու: Եվրոպան արդեն որոշում է կայացրել հրաժարվել ռուսական գազից»,- ասել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։
Ավելի վաղ «Գազպրոմը» հայտնել էր, որ գազի տարանցումը դադարեցվել է, քանի որ դրա համար «տեխնիկական և իրավական հնարավորություն» չկա: