211652_close_icon
views-count1162 դիտում article-date 10:22 26-12-2024

ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. Hetq.am

Պետական վերահսկողական ծառայությունը 2021թ.-ին ուսումնասիրություն է սկսել մի շարք բժշկական կենտրոններում՝ պետական պատվերի ծառայության արդյունավետությունը ստուգելու նպատակով։ Երբ 2021թ. դեկտեմբերին ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակվել է Ռոմանոս Պետրոսյանը, ուսումնասիրությունն իրականացնող խմբերի կազմում փոփոխություններ են տեղի ունեցել։

«Արմենիա» բժշկական կենտրոնը նույն ծառայության համար միաժամանակ գումարներ է գանձել պետությունից և պետպատվերի շահառուներից։ ՊՎԾ-ն հայտնաբերել է այդ խախտումները, սակայն դրանց միայն մի մասն է ներառվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացված՝ ՊՎԾ տեղեկանքում։

«Արմենիա» ԲԿ-ի բաժնետիրոջ հետ բարեկամական և ազգակցական կապեր ունեցող անձինք ստուգման ժամանակ պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել Առողջապահության նախարարությունում և Պետական վերահսկողական ծառայությունում։

ՊՎԾ նախկին աշխատակից Սուսաննա Մուրադյանը «Հետք»-ին պատմել է, թե ինչպես են ԲԿ-ում ուսումնասիրությունների ժամանակ օգտագործվել ընկերական և բարեկամական կապերը, որի հետևանքով փաստաթղթերն ամբողջ ծավալով չեն ուսումնասիրվել։ Քրեական վարույթի ժամանակ էլ հաստատվել է թերի ուսումնասիրություն կատարելու փաստը։ 

Կորոնավիրուսային համավարակի տարածումից հետո՝ 2021թ․-ին, պետպատվերի շահառու բազմաթիվ քաղաքացիներ չէին կարողանում բժշկական օգնություն ստանալ, քանի որ հիվանդանոցներում նրանց ասում էին, որ պետպատվերը սպառվել է։ Հենց այդ ժամանակ Պետական վերահսկողական ծառայությունը 10 խոշոր բժշկական կենտրոններում ուսումնասիրություն սկսեց՝ պարզելու 2020-2021թթ. պետական պատվերով մատուցված ծառայությունների արդյունավետությունը։

Ուսումնասիրությունը սկսվել էր ՊՎԾ նախկին ղեկավար Տիգրան Ուլիխանյանի պաշտոնավարման ժամանակ։ 2021թ. դեկտեմբերին ՊՎԾ ղեկավար է նշանակվել Ռոմանոս Պետրոսյանը, փոխվել են նաև ՊՎԾ ղեկավարի երկու տեղակալները։ Տեղակալներից մեկը դարձել է Անրի Վարդանյանը։ Հիվանդանոցներում ուսումնասիրությունները որոշ ժամանակով ընդհատվել են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Նմանատիպ նյութեր