32763 դիտում
17:59 06-05-2024
Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի կամ նրա պատվերով թերի աշխատանք կատարելու արդյունքում ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է. սկսվել է ուժեղ արտահոսք. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Մելքումով հասցեի մոտ՝ գլխավոր ճանապարհի հատվածում, տեղի է ունեցել գազախողովակի վնասում և առկա է գազի ուժեղ արտահոսք:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանոության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գրիգոր Պալյանն ու Նարեկ Սեդրակյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ գլխավոր ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, ինչն էլ նման իրավիճակ է ստեղծել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն նշված հատվածով թերի աշխատանքները կատարել են, ըստ նախնական տեղեկությունների, «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի կամ նրանց պատվերով գազախողովակներ անցկացրած ընկերությունը:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2107 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)