211652_close_icon
views-count21701 դիտում article-date 10:14 12-12-2024

Երևան քաղաքի քրեական ոստիկանները «Բադեն-Բադեն» հյուրանոցային համալիրում հայտնաբերել են օրեր շարունակ հետախուզման մեջ գտնվող 33-ամյա տղամարդուն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 10-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալները իրացնելով, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 23։55-ի սահմաններում Եղվարդի խճուղի 129 հասցեում գործող «Բադեն-Բադեն» հյուրանոցային համալիրի 303 սենյակից հայտնաբերվել, ձերբակալվել և Երևան քաղաքի վարչություն է տեղափոխվել Երևանի բնակիչ 33-ամյա Դավիթ  Խ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա դեկտեմբերի 4-ից Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր ՀՀ քր. Օր․-ի 254-րդ հոդ. 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով:

Դավիթ Խ․-ն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ներկայացվել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր