211652_close_icon
views-count152696 դիտում article-date 18:10 18-03-2018

Խոշոր ավտովթար Երևանում. «Բադեն-Բադեն» հյուրանոցային համալիրի դիմաց բախվել են Mercedes-ն ու Infinti-ն. վիրավորների մեջ է «Ֆուլ Հաուս» սերիալի սիրված ու ճանաչված դերասան «Բարմեն Ռուբոն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Եղվարդի խճուղում Բադեն-Բադեն հյուրանոցային համալիրի մոտ բախվել են Mercedes մակնիշի 33 UV 511 համարանիշի և Infiniti մակնիշի 69 PP 666 համարանիշի մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աղետների բժշկության կենտրոնի ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ հերթապա բժշկի գլխավորությամբ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը: Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ [color=#EF2929]Mercedes-ը վարել է 35-ամյա Գարիկ Սեփխանյանը, Infiniti-ն վարել է 34-ամյա Լենդրուշ Հակոբյանը: Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Գ. Սեփխանյանին, Infinti-ի վարորդ Լ. Հակոբյանին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Գ. Սեփխանյանը հայտնի է «Ֆուլ հաուս» սերիալից, որպես «Բարմեն Ռուբո»: [/color] Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր