211652_close_icon
views-count32595 դիտում article-date 10:26 30-05-2016

Երևանում «Բադեն Բադեն» ռեստորանային համալիրի մոտ բախվել են Opel-ն ու Mercedes-ը. վիրավորներին օգնության են հասել «Բադեն Բադեն»-ի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Եղվարդի խճուղում` «Բադեն Բադեն» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են 32-ամյա Սարգիս Խաչատրյանի վարած Opel մակնիշի 34 TF 410 համարանիշի և 43-ամյա Արայիկ Խաչատրյանի վարած Mercedes մակնիշի 83 PP 800 համարանիշի ավոտմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի 4 ուղևորները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նրանց առաջինը օգնության են հասել և ավտոմեքենաներից դուրս են բերել «Բադեն Բադեն»-ի աշխատակիցները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր