211652_close_icon
views-count8850 դիտում article-date 13:06 07-06-2014

Ծեծկռտուք՝ «Բադեն-Բադեն» հյուրանոցային համալիրում. հաճախորդին ծեծելու մեջ կասկածվում է անվտանգության աշխատակիցը

Այսօր՝ հունիսի 7-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի, դեմքի և մեջքի քերծված վերքերով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ այդ քաղաքացին Երևան քաղաքի բնակիչ, 33-ամյա Ռուդոլֆ Պողոսյանն է, ով ոստիկաններին հայտնել է, որ հիվանդանոց է տեղափոխվել Դավիթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղի 122/10 հասցեում գործող «Բադեն-Բադեն» հյուրանոցային համալիրի համարում իրեն ծեծի ենթարկելուց հետո: Ոստիկանները պարզել են, որ Ռ. Պողոսյանին հյուրանոցում ծեծի է ենթարկել Դավիթաշենի 2-րդ թաղամասի բնակիչ, 31-ամյա Հակոբ Սահակյանը, ով աշխատում է նշված հյուրանոցում՝ որպես անվտանգության աշխատակից: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ռ. Պողոսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր