967 դիտում
11:20 08-12-2024
Դատախազությունը ձերբակալել է Հարավային Կորեայի պաշտպանության նախկին նախարարին
Դատախազությունը կիրակի օրը ձերբակալել է Հարավային Կորեայի պաշտպանության նախկին նախարար Կիմ Յոն Հենին՝ ենթադրյալ պետական դավաճանության հետաքննության շրջանակներում՝ անցյալ շաբաթ նախագահ Յուն Սուկ Յոլի կողմից ռազմական դրության հայտարարումից հետո, գրում է Yonhap-ը։ Փոխանցում է News.am-ը։
Քաղաքական անկարգությունները հետաքննող հատուկ քննչական վարչությունը հայտնել է, որ ձերբակալել է Կիմին և առգրավել նրա բջջային հեռախոսը։ Կիմն ուղարկվել է արևելյան Սեուլում գտնվող ժամանակավոր կալանքի կենտրոն։
Նրան ձերբակալել են հատուկ քննչական վարչություն հարցաքննության ներկայանալուց մոտավորապես վեց ժամ անց, որտեղ նա հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել հետաքննության հետ:
Հաղորդվում է, որ հենց Կիմ Յոն Հենն է առաջարկել երկրի նախագահին ռազմական դրություն մտցնել, որն այդ մասին հայտարարել էր երեքշաբթի ուշ երեկոյան՝ երկրի ընդդիմության կողմից վերահսկվող խորհրդարանի հետ սրվող քաղաքական փակուղու ֆոնին: Նախագահը չեղյալ էր հայտարարել իր հրամանը խորհրդարանում այն չեղարկելու օգտին քվեարկելուց վեց ժամ անց: Կիմը հրաժարական էր ներկայացրել, իսկ Յունն ընդունել էր այն հինգշաբթի օրը։
Ենթադրվում է, որ դատախազությունը ձերբակալել է Կիմին՝ հաշվի առնելով նրա դեմ մեղադրանքների լրջությունը և մտավախությունը, որ պաշտպանության նախկին ղեկավարը կարող է ոչնչացնել ապացույցները:
Օրենքի համաձայն, կասկածյալը կարող է ձերբակալվել առանց թույլտվության, եթե կան հիմնավոր հիմքեր ենթադրելու, որ կատարվել է լուրջ հանցագործություն կամ եթե կա մտավախություն ապացույցները ոչնչացնելու հնարավոր փորձի վերաբերյալ։ Հատուկ հետաքննությունների վարչությունը նախատեսում է Կիմի ձերբակալման պաշտոնական օրդեր պահանջել նրա ձերբակալությունից հետո 48 ժամվա ընթացքում։ Եթե դատախազները չդիմեն կամ դատարանը մերժի այն, Կիմն անմիջապես ազատ կարձակվի։

Նմանատիպ նյութեր
2283 դիտում
09:15 27-03-2017
Հարավային Կորեայի դատախազությունը մտադիր է ձերբակալել երկրի նախկին նախագահին
2394 դիտում
16:44 27-07-2021
Հարավային Կորեայի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները պայմանավորվել են վերականգնել 2 երկրների միջև կապերը
Այս բաժնից
1114 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
886 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1096 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին