ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի նախագահները պայմանավորվել են ուժեղացնել պաշտպանական միջոցառումները Հյուսիսային Կորեայի դեմ
                        ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Հարավային Կորեայի նախագահ Խվան Գյոանը հեռախոսային զրույց են ունեցել, հաղորդում է Reuters գործակալությունը։
Զրույցի ընթացքում երկու երկրների առաջնորդների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Փհենյանից եկող հնարավոր սպառնալիքների դեմ դիմակայելուն ուղղված միջոցառումներն ուժեղացնելու շուրջ։ 
Սպիտակ Տան տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Նախագահ Թրամփը հաստատել է Հարավային Կորեայի հետ պաշտպանությանն ուղղված մեր հստակ հավատարմությունը, այդ թվում ընդլայնված զսպող ճանապարհը, ներառյալ հնարավոր  ռազմական գործողությունների ամբողջական շարքը»։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

