49665 դիտում
22:03 07-12-2024
Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում․ Արզնիի հարևանությամբ գտնվող բենզալցակայանի մոտ հրդեհ է բռնկվել «Jeep» մակնիշի ավտոմեքենայում․ կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Արզնի կամրջի հարևանությամբ գործող բենզալցակայանի մոտ ավտոմեքենա է այրվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ «Jeep» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներ Նարեկ Ավագյանն ու Հարություն Ավետիսյանը, այնուհետև հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Դեպքի վայր են ժամանել նաև ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանը, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանը, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանը, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանը ու օրվա պատասխանատու, դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանը։
Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ մինչ նրանց գալը հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները կայանել էին ու ստեղծել էին խցանում։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Ոստիկաններն ու պարեկները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 149+
149+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1954 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)