Խոշոր հրդեհ՝ Սյունիքի մարզում. «DAF» մակնիշի բեռնատարում հրդեհ է բռնկվել. կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրից. այն վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 04:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում բեռնատար է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՀ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ «DAF» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սական ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի:
Դեպքի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պազվում է վարորդի և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։