1742 դիտում
22:54 04-12-2024
Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Եղվարդ քաղաքում. Շիրակի փողոցում կեղտաջրերը տևական ժամանակ է հասնում են մինչև դպրոցներ ու մանկապարտեզներ, իսկ «Վեոլիա ջրից» ցուցաբերում են քար անտարբերություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցում մի քանի օր է՝ հակասանիտարական վիճակ է։ Կոյուղաջրերը ամբողջ փողոցն են ողողել։ Գարշահոտն ամենուր է: Հարևանությամբ դպրոցներ ու մանկապարտեզ կան։ Երեխաներն ամեն օր այդ հատվածով ստիպված են լինում անցուդարձ անել, շնչել գարշահոտն ու ոչ միայն։
Սա առաջին դեպքը չէ, որ այս հատվածի բնակիչները նման խնդիր են ունենում։ Կոյուղաջրերը նույնիսկ տներ են լցվել։ Չսպասելով «Վեոլիա ջուր» ընկերությանը, իրենք՝ քաղաքացիներն են գործի անցել սեփական միջոցներով: Զայրացած են, պահանջում են,որ «Վեոլիա ջուր» ընկերությունից արագ արձագանքեն: Մի քանի անգամ զանգահարել են, ընկերությունից ասել են, որ գրանցել են, խոստացել են մոտենալ, բայց մի քանի օր է՝ մարդիկ զուր սպասում են։
Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, բնակիչները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին, որ իրենք բոլոր վճարումները պարտաճանաչ վճարում են, փոխարենը ստանում եմ զրո արդյունք ու միայն գոհ ու շնորհակալ են Եղվարդի քաղաքապետից, նրա շնորհիվ մի քանի անգամ խնդիրը լուծվել է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1888 դիտում
18:38 02-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (01.12.2024 թ․)