Կառավարության ֆինանսավորմամբ «Առինջ Մոլ»-ից «Շանգրի Լա» տանող ճանապարհին ԽՍՀՄ տարիներից գործող, դարն ապրած հին կամուրջը ապամոնտաժվել է, փոխարենը կառուցվում է նորը. այն կառուցողները հերքում են, թե իրենք օրերով գործ չեն անում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն մի քանի ամիս է ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը և մրցույթ (ժողովրդի լեզվով ասած՝ տենդեր) շահած ընկերությունը աշխատանքներ են իրականացնում Կոտայքի մարզը Երևանին կապող կարևորագույն հանգույցներից մեկում նոր կամուրջ կառուցելու ուղղությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Առինջ Մոլ»-ից դեպի Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածք տանող հատվածում դեռ սովետական տարիներից գործում էր կամուրջ, սակայն այն արդեն դարձել էր վտանգավոր, քանի որ մասնագետները որոշել էին, որ այն պետք է ոչ թե վերակառուցվի, այլ ապամոնտաժվի ու տեղը կառուցվի նորը։
Ըստ աշխատանքները կատարող ընկերության պատասխանատուների, այն նույնիսկ չի դադարում շաբաթ-կիրակի օրերին։
Մինչդեռ SHAMSHYAN.com-ը հաճախ ահազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր նշում են, որ անցել են այդ ճանապարհահատվածով, ցանկացել են տեսնել՝ արդյոք աշխատանքներ կատարվում են, թե ոչ, սակայն նկատել են, որ ամեն ինչ մատնված է պարապուրդի։
Երեկ՝ նոյեմբերի 28-ին, անակնկալ այցելեցինք նշված վայր և արձանագրեցինք, որ աշխատանքները չեն դադարել, շինարարության վայր են բերվել նաև ամրաններ, երկաթե 6 սյուներ ու հատուկ տեխնիկայով կատարվում են հիմքերի հղկման աշխատանքներ։
Տեղում պատասխանատուները նշում էին, որ եթե մի քանի օր աշխատանքներ տեղի չեն ունեցել, դրա պատճառը այն է եղել, որ որոշ հատվածներում բանվորները ոչինչ չէին կարող անել, այն կատարում էր հատուկ տեխնիկան, որն աշխատացնում էր մեկ հոգի, որը հսկայական ապառաժ ու դժվար կոտրվող բազալտե քարերը մի կերպ է հեռացրել, որպեսզի հետո հիմքը լցվի. «Մենք ամեն օր պարտաճանաչ աշխատում ենք ու երաշխավորում ենք որակ. գուցե մեկ ամիս ուշ հանձնենք կամուրջը շահագործման, քանի որ էլի ենք ասում որոշ հատվածներում այնպիսի ապառաժ քարեր են, որ առանց տեխնիկայի հնարավոր չէ դրանք կոտրել։ Այստեղ անգամ Տորք Անգեղը անզոր կլիներ այդ քարերի դեմ»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսուհետ շարունակելու ենք անակնկալ այցելել ոչ միայն նշված կամրջի, այլ Հայաստանի տարբեր հատվածներում կառավարության կողմից հսկայական գումարներ ներդրված այն կամուրջների հիմնանորոգման վայրեր, որտեղ աշխատակիցները գործ են անում նույնիսկ հանգստյան օրերին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։