211652_close_icon
views-count898 դիտում article-date 11:27 30-11-2024

Թբիլիսիում ոստիկանությունը լուսադեմին ցրել է ցույցը․ ձերբակալվել է 107 քաղաքացի

Թբիլիսիում հատուկջոկատայինները Ռուսթավելու պողոտայից հեռացրել են ցուցարարների մնացած հատվածին։

Ոստիկանները մարդկանց սկսել են ցրել անսպասելիորեն․ իրավապահները մոտեցել են ցուցարարներին, ձերբակալել՝ ուժ կիրառելով։ Ռուսթավելու պողոտան ամբողջովին ազատվել է ցուցարարներից։

Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ ցույցերի երկու օրերի ընթացքում ձերբակալվել է 107 քաղաքացի։

Հիշեցնենք, Վրաստանում բողոքի ակցիաներ են անցկացվում ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները մինչև 2028-ի ավարտը սառեցնելու մասին կառավարության որոշման պատճառով։

Նմանատիպ նյութեր