Ստամբուլում ցրել են գրաքննության սահմանափակման մասին օրենքի դեմ բազմահազարանոց ցույցը
Թուրքիայի իրավապահ մարմինները ցրել են այսօր համացանցում գրաքննության սահմանափակման մասին օրենքի դեմ կազմակերպված բազմահազարանոց բողոքի ցույցը:
Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ստամբուլի հանրահայտ Թաքսիմ հրապարակում ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարներին ցրելու համար:
Ցույցը ցրելու ընթացքում տասնյակ ցուցարարներ են ձերբակալվել: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը վավերացրել է օրինագիծը: