211652_close_icon
views-count802 դիտում article-date 20:06 25-11-2024

Սոցիալ-դեմոկրատները Շոլցի թեկնածությունն են առաջադրել նույն պաշտոնում

Գերմանացի սոցիալ-դեմոկրատները կանցլեր Օլաֆ Շոլցի թեկնածությունն են առաջադրել նույն պաշտոնում՝ առաջիկա արտահերթ ընտրություններում։ Փոխանցում է Azatutyun-ը։

Կուսակցության շարքային անդամները պետք է հաստատեն Շոլցի թեկնածությունը հունվարի 11-ին կայանալիք համաժողովում:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում բուռն հանրային քննարկումներ են ծավալել կանցլերի քաղաքական ապագայի շուրջ։ Հնչում է պահանջ Շոլցի փոխարեն առաջադրել պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսովին, սակայն վերջինս հրաժարվել է առաջադրումից՝ իր աջակցությունը հայտնելով Շոլցին։

Սպասվում է, որ վաղաժամկետ ընտրությունները կանցկացվեն փետրվարին։ Գերմանիայում իշխող կոալիցիան փլուզվել էր՝ 2025 թվականի բյուջեի շուրջ տարաձայնությունների պատճառով։

Նմանատիպ նյութեր