10678 դիտում
16:31 09-10-2014
Գագիկ Ծառուկյանը թեժացնում է աշունը. նա պատրաստ է իր թեկնածությունն առաջադրել երկրի նախագահի պաշտոնում
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պատրաստ է երկրի նախագահի պաշտոնում առաջադրելու իր թեկնածությունը, բայց եւս 4-5 թեկնածու ունի մտքում՝ այդ պաշտոնում առաջադրելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ նախագահ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նրա հետ լրագրողների հարցուպատասխանը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ներկայացնում է ստորեւ.
[b]-Պարոն Ծառուկյան, խոսակցություններ կան, որ մոտ օրերս առաջադրվելու եք որպես երկրի նախագահի թեկնածու: Արդյո՞ք այդ դեպքում կհեռանաք մարզաշխարհից, թե՞ ոչ:
[/b]
-/Հոգոց է քաշում/: Ուրեմն, սիրելի լրագրողներ, ես կպատասխանեմ այդ եւ վաղվա հանրահավաքին իմ մասնակցության հարցին ու էլ ինձ քաղաքական հարցեր չեք տալիս: Նորից եմ ասում, ինձ հաճելի չէ, քանի որ այսօր եկել են Աշխարհի և եվրոպական օլիմպիական կոմիտեների նախագահները, հետեւաբար հարցեր տվեք սպորտի զարգացման վերաբերյալ: Բայց ոնց որ սարքել եք քաղաքական երեկո: Ինչ վերաբերում է հարցին, թե իմ մտքում կա 4-5 թեկնածու, ովքեր արժանապատիվ մարդիկ են եւ կարող են երկիրը զարգացման ուղու վրա դնել: Եթե իմ քաղաքական գործընկերները, հանրությունը նրանցից որեւէ մեկի թեկնածությունը առաջադրի, ես պատրաստ եմ նրան պաշտպանել, կողքին կանգնել: Իսկ եթե իմ քաղաքական գործընկերները և հանրությունը գտան, որ իմ կարիքը կա այս ծանր, դժվար պահին, որ իմ թեկնածությունը պետք է լինի, ուրեմն՝ ասում եմ, որ ես դրան էլ եմ պատրաստ: Ու մի քանի ամսվա ընթացքում կարեւորագույն խնդիրները լուծում կունենան եւ պետությունը կդրվի ճիշտ ուղու, հիմքերի վրա: Եվ դա ոչ թե միայն խոսքերով, այլ մարդիկ կզգան իրենց առօրյայում, ապրելակերպում, գործունեության մեջ: Այդ ժամանակ չի լինի միանձնյա կամ մի կուսակցության որոշում:
[b]-Վաղվա հանրահավաքին մասնակցելու՞ եք, թե՛ ոչ:
[/b]
-Վաղը ժամը 18-ի հանրահավաքին Ծառուկյանը մասնակցելու է: Ո՞նց կարող է պատահի՝ հանրահավաք լինի, նույն կուսակցականներն այնտեղ լինեն, բայց Ծառուկյանը ժողովրդի կողքին չլինի:
[b]-Հնարավոր չէ՞ր, որ ձեր հյուրերին Դուք չուղեկցեիք Բաղրամյան 26՝ Սերժ Սարգսյանի մոտ, որ տարակարծությունների առիթ չդառնար: Երբ համացանցում հայտնվեց ձեր եւ նախագահի նկարը, Գյումրիում եռյակը իշխանափոխության պահանջ էր ներկայացնում:
[/b]
-Ուրեմն լսեք: Այդ երեք հարցին կպատասխանեմ: Ընդհանրապես պարոն Ծառուկյանը ոչ մի հարցից չի խուսափում: Պարոն Ծառուկյանը չի պատրաստվում, թե որ հարցին ոնց պետք է պատասխանի: Իսկ ձեր հարցի հետ կապված, եթե Աշխարհի և եվրոպական օլիմպիական կոմիտեների նախագահները պատերազմող երկիր էլ մտնեն, այդ երկրում պատերազմը դադարում է: Դա խաղաղություն է: Ես, հարգելով իմ պետությանը, պարտավոր եմ իմ հյուրերի հետ գնալ, լսել, քննարկել:
Նմանատիպ նյութեր
2275 դիտում
17:59 03-10-2022
Վահագն Հովակիմյանը մանդատից հրաժարվել է. խմբակցությունը նրա թեկնածությունն առաջադրել է ՀՀ ԿԸՀ նախագահի պաշտոնում
3940 դիտում
14:45 06-02-2018
Դոնալդ Թրամփը Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունն առաջադրել է բարձր պաշտոնում
949 դիտում
20:06 25-11-2024
Սոցիալ-դեմոկրատները Շոլցի թեկնածությունն են առաջադրել նույն պաշտոնում
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին