211652_close_icon
views-count2284 դիտում article-date 17:59 03-10-2022

Վահագն Հովակիմյանը մանդատից հրաժարվել է. խմբակցությունը նրա թեկնածությունն առաջադրել է ՀՀ ԿԸՀ նախագահի պաշտոնում

ԱԺ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել. խմբակցությունը նրա թեկնածությունն առաջադրել է ՀՀ ԿԸՀ նախագահի պաշտոնում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Ֆեյսբուքի իր էջում գրել է Վահագն Հովակիմյանը։

«Հարգելի հայրենակիցներ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է իմ թեկնածությունը։ ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ՀՀ ԿԸՀ անդամներն իրենց լիազորություններն իրականացնելիս չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։

Ըստ այդմ, տեղեկացնում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն, ի դեմս վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի, դիմում եմ ներկայացրել կուսակցության անդամակցությունս դադարեցնելու մասին։ Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցությունս այլեւ դադարեցված է։  

Տեղեկացնեմ նաեւ, որ այսօր նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին եմ ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից եւ պատգամավորի պաշտոնից հրաժարականիս դիմումները»,- գրել է նա։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր