Երևանի «Միկա» մարզադահլիճում տեղի ունեցավ Դուքենդո մարզաձևի մենամարտերի Հայաստանի առաջնությունը․ ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարարը և «Կայսրության թևեր» ֆիլմի դերասանական ողջ կազմը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 17-ին, Երևանի «Միկա» մարզադահլիճում տեղի ունեցավ Դուքենդո մարզաձևի մենամարտերի Հայաստանի առաջնություն։ 1996 թվականից սկսած՝ ամեն տարի Հայաստանի Դուքենդո ֆեդերացիան անցկացնում է նմանատիպ առաջնություն, որին մասնակցում են տարբեր տարիքի մարզիկներ:
Այսօր տարբեր տարիքային խմբերից ընտրված հարյուրավոր մարզիկներ իրենց ուժերը փորձեցին Հայաստանի չեմպիոնի տիտղոսին արժանանալու համար։
Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը, ֆեդերացիա պատվավոր անդամներ, հյուրեր, մեծ թվով դերասաններ, ծնողներ, մարզիկներ։
Բացման խոսքում ֆեդերացիա նախագահ Գոռ Վարդանյանը ողջունեց ներկաներին և մարզիկներին ցանկացավ, որ հաղթի ուժեղագույնը։
Բացման արարողությանը ներկա էին նաև Գոռ Վարդանյանի հեղինակած «Կայսրության թևեր» ֆիլմի դերասանական ողջ կազմը։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի