18448 դիտում
16:20 14-11-2024
Արտակարգ դեպք՝ Երևանի հիմնական դպրոցներից մեկում. հատուկ փրկարարները հատուկ գործիքների կիրառմամբ մասնատել են սեղանը և անվնաս դուրս բերել աշակերտի մատը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի հիմնական դպրոցներից մեկում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի հիմնական դպրոցներից մեկի 5-րդ դասարանի աշակերտը մատը մտցրել է դասասեղանի վրա եղած հատուկ անցքի մեջ և չի կարողանում ինքնուրույն դուրս բերել, մատն էլ բավականին այտուցվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Փրկարարները հատուկ գործիքների կիրառմամբ մասնատել են սեղանը և անվնաս դուրս բերել աշակերտի մատը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3509 դիտում
15:50 12-05-2019
Վրաստանի դպրոցներից մեկում 18 աշակերտի թունավորման դեպք է գրանցվել
34830 դիտում
10:34 03-12-2021
«Ձեր մատը տեղավորեք այնտեղ, որտեղ պիտի լինի մատը ու շարունակեք». Մամիկոն Ասլանյանը՝ Արամ Խաչատրյանին. aravot.am