Ողբերգություն՝ ԱՄՆ-ի դպրոցներից մեկում. նախկին աշակերտի արձակած կրակոցներից զոհվել է 17 մարդ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փարքլանդ քաղաքի ավագ դպրոցում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով զոհվել է 17 մարդ։ Այդ մասին հայտնում է BBC-ն։
Տեղի ոստիկանապետ Բրաուն Սքոթթ Իզրայելը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ հանցագործը եղել է դպրոցի նախկին աշակերտներից մեկը, ում հեռացրել էին դպրոցից վատ վարքի համար։
«Մեծ ցավով հայտնում եմ, որ զոհվել է 17 մարդ»,-լրագրողներին հայտնել է ոստիկանապետը։
Նրա խոսքով՝ 19-ամյա Նիկոլաս Քրուզը ներխուժել է դպրոց և իր մոտ եղած AR-15 կիսաավտոմատ ինքնաձիգով կրակոցներ արձակել։
12 մարդ մահացել է տեղում, 2-ը՝ դպրոցի տարածքում, 2-ը՝ հիվանդանոցում և ևս 1-ը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։
Ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին։