82387 դիտում
19:12 07-11-2024
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Խնոցի» ռեստորանի մոտ բախվել են «Shacman» բետոնախառնիչն ու «KamAZ»-ը. վերջինը կողաշրջվել է․ վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ Արտաշատի խճուղում՝ «Խնոցի» ռեստորանային համալիրի մոտ բախվել են «KamAZ» մակնիշի ավտոմեքենան և «Shacman» մակնիշի բետոնախառնիչը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «KamAZ»-ը կողաշրջվել է՝ մասամբ փակելով գյուղամիջյան ճանապարհահատվածը՝ բախվելով գազատար խողովակների հենասյուներին, կոտրելով դրանցից մի քանիսը:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ԵՓՎ N 9 ՀՓՋ 1 մարտական հաշվարկ, ՀՓՋ հրամանատար Արտյոն Բաբայանի գլխավորությամբ
Օպերատիվորեն ժամանել են նաև «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի և դասակի հրամանատարի տեղակալ Խաչատուր Էլոյանի գլխավորությամբ:
Պարեկների այսքան շատ ժամանման պատճառն այն է, քանի որ մինչ նրանց դեպքի վայր հասնելը, ստեղծվել էր մոտ 1 կմ-անոց խցանում և պարեկների աշխատանքի շնորհիվ խցանումը րոպեների ընթացքում բացվեց:
Փրկարարները մոտ 1 ժամ տանջվեցին, մինչև որ կարողացան հատուկ տեխնիկայի օգտագործմամբ «Shacman» բետոնախառնիչի վարորդին դուրս բերել և պատգարակով մոտեցնել շտապօգնության ավտոմեքենային:
Մինչ փրկարարները աշխատանքներ էին կատարում վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու ուղղությամբ, «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները մի քանի անգամ բուժօգնություն ցուցաբերեցին վարորդին:
Վերջինը տեղափոխվեց Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, օպերատիվ են գործել նաև «Գազպրոմ Արմենիա» Կոտայքի մարզի ԳԳՄ-ի վթարավերականգնողականի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել գազատար խողովակների տապալված հենասյուները նորով փոխարինելու ուղղությամբ:
Ոստիկաններն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 166+
166+