40580 դիտում
10:52 13-07-2023
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ ճակատ ճակատի բախվել են KamAZ-ները․ վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Գարիկ Հ․-ն իր վարած KamAZ մակնիշի ավտոմեքենայով Գորիս-Կապան ավտոճանապարհի 52 կմ հատվածում բախվել է Սյունիքի մարզի բնակիչ 41-ամյա Արտակ Հ.-ի վարած KamAZ մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գարիկ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին ու մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային։
Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Լուսնակարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2056 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)