22521 դիտում
17:51 03-11-2024
Կոշեցիների խնդրանքը՝ կառավարությանը. «Ուզում ենք հավատալ, որ սկսված լավ գործի շրջանակում կասֆալտապատվեն նաև գյուղի անբարեկարգ մի քանի փողոցներ ու նրբանցքներ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Վերջին տարիներին կառավարությունը հսկայածավալ աշխատանքներ է իրականացրել ու շարունակում է կատարել հանրապետությունում, ճանապարհաշինության ոլորտում։ Ոչ միայն կառուցվում են նոր ճանապարհներ, այլև վերակառուցվում ու ասֆալտապատվում են ոչ միայն Երևանը մարզերին կապող ճանապարհները, այլ նաև գյուղամիջյան, և ուրախալի է, որ չեն անտեսվում անգամ սահմանամերձ գյուղերի ճանապարհները։
Արագածոտնի մարզի Կոշ բնակավայրի բնակիչները խնդրանքով դիմում են կառավարությանը Արագածոտնի մարզպետարանին, որպեսզի հնարավորության սահմաններում իրենց գյուղում սկսված ճանապարհների բարեկարգման ու ասֆալտապատման աշխատանքների մեջ ներգրավեն գյուղի մի քանի փողոցներ ու նրբանցքներ, որոնք երբևէ ասֆալտի երես չեն տեսել։
Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եթե գյուղի գլխավոր փողոցների մեծ մասն ասֆալտապատված են և մի մասի ուղղությամբ էլ արդեն աշխատանքներ են սկսվել, ապա դեպի Ավան թաղամաս տանող 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքից դեպի գլխավոր ճանապարհ տանող հատվածը ցանկալի է նույնպես ներգրավել գյուղն ասֆալտապատելու ծրագրում։
Մի քանի գյուղացիներ, հիմնականում՝ ավագ սերնդի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Տեսնում ու ոգևորվում ենք, թե ինչպես են ճանապարհներն ասֆալտապատում Արագածոտնի մարզում ու մեր գյուղում։ Ուրախանում ենք, որ վերջապես կպրծնենք փոսերից, ավտոմեքենաները չեն ջարդվի և որ ամենակարևորն է, փոշի կուլ չենք տա։ Շատ լավ գործ են անում, գոհ ենք։ Գյուղապետն էլ ինչ հնարավոր է, անում է գյուղի զարգացման ուղղությամբ։ Բայց բոլորս էլ գիտենք, որ գյուղապետարանը այդքան ֆինանսկան միջոցներ չունի, որ մի քանի փողոց ու նրբանցք ասֆալտապատի։ Խնդրանքով դիմում ենք կառավարությանը, որպեսզի աջակցեն, եթե այս տարի չլինի, գոնե մյուս տարի այդ մի քանի փողոցի ու նրբանցքի ճանապարհները ևս ասֆալտապատեն։ Հաստատ լավ բան արած կլինեն, դե կոշեցին էլ կյանքում անշնորհակալ չի եղել։ Մինչև ակումբ ասֆալտապատված են ճանապարհները, բայց մի քանի ճանապարհ կա, որ աշնանն անձրևին, իսկ ձմռանը անցնելը դառնում է վտանգավոր։
Եթե մեր խնդրանքը բավարարեն, ուզում ենք հավատալ, որ այդպես էլ կլինի, ապա գյուղում կվերջանա ավտոմեքենաները փոսերի պատճառով կոտրելու, գյուղացիների կողմից փոշի կուլ տալու արատավոր երևույթը»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1072 դիտում
20:40 22-03-2023
Քանդել ենք կառուցելու նպատակով․ Սանոսյանը նշեց, որ այս տարի Գորիսի փողոցները կասֆալտապատվեն ու կսալիկապատվեն