1126 դիտում
13:45 17-10-2024
«Ոչ ՍԴ-ն, ոչ անգամ համաժողովրդական հանրաքվեն, չեն կարող վերափոխարկել, անգամ մեկ տառ փոխել 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրում»․ Գեղամ Մանուկյան
2010 թվականին, երբ ՍԴ-ն քննում էր հայ-թուրքական արձանագրությունները, Անկախության հռչակագրի հիմքով էր, որ ՍԴ-ն ՀՀ ինքնիշխանությունը պահպանեց․ այսօր խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա հիշեցրեց ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հայտարարությունները՝ Սահմանադրությունները, նրանց նախաբանները փոփոխելի են, Անկախության հռչակագիրն անժամանցելի է։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության որոշմամբ այսօր խորհրդարանում հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը քննարկելու համար: Դառնալով մեր օրերին եւ ՀՀ-Ադրբեջանի սահմանազատման-սահմանագծման կանոնակարգի մասին ՍԴ որոշմանը, Գեղամ Մանուկյանը նկատեց՝ հակառակ իր լիազորություններին ՍԴ-ն համարձակություն ունեցավ եւ «հարձակվեց» Անկախության հռչակագրի վրա։
«Ոչ ՍԴ-ն, ոչ անգամ համաժողովրդական հանրաքվեն, չեն կարող վերափոխարկել, անգամ մեկ տառ փոխել 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրում»,- ասաց նա։
Գեղամ Մանուկյանը նաեւ նկատեց, որ ՍԴ որոշման որոշ կետեր մեկ առ մեկ կրկնում են 2024-ի օգոստոսի 23-ի՝ անկախության առիթով Նիկոլ Փաշինյանի ուղերձը, որը փաստում է, որ ՍԴ-ն ոչ թե իրավական վճիռ է կատարել՝ տալով սահմանադրությունից բխող իրավական գնահատական, այլ իշխանության քիմքին հարմար քաղաքական գնահատական է տվել։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
460 դիտում
18:21 27-01-2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
418 դիտում
18:13 27-01-2025
Մերժել Ցեղասպանության ուրացումը և ուրացողներին. Էդմոն Մարուքյան
991 դիտում
17:31 27-01-2025
Այս «шлю*а»-ների ընտանիքը վերջնականապես կործանում է Հայաստանը․ Հովհաննես Շահինյան