211652_close_icon
views-count59725 դիտում article-date 10:01 12-10-2024

Կասկադյորական ավտովթար՝ Երևանում․ «Tesla»-ն կոտրել է երկաթե ճաղավանդակը, հետիոտնային ցուցանակը ու հայտնվել մայթին․ պարեկները փնտրում են վարորդին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մոսկովյան- Աբովյան փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ։

Մինչ պարեկների ժամանումը` նշված վթարի մասին ահազանգ է ստացվել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղից ժամանել է Երևանի թիվ  8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի երկաթե արգելապատնեշին, կոտրել այն, առաջ ընթանալով հայտնվել ստորգետնյա անցման աստիճաններին և հետիոտնի համար նախատեսված վայրում՝ կոտրելով նաև հետիոտնային ցուցանակը։
Մինչ կժամանեին պարեկներն ու փրկարարները, ըստ պարեկային ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկության, ավտոմեքենայից 2 հոգի` 18-19 տարեկան տղաներ, դուրս են եկել և լքել դեպքի վայրը։

Պարեկները մոտ 2 ժամ փնտրում էին նշված անձանց, սակայն ապարդյուն։ Որոշ ժամանակ անց դեպքի վայր են ժամանում 2 քաղաքացի, ովքեր ներկայանում են, որ ավտոմեքենան պատկանում է իրենց, ինչից հետո պարեկները ավտոմեքենան ի պահ են հանձնում նրանց։

Պարեկային ծառայությունը ձեռնարկում է անհրաժեշտ  միջոցառումներ` վարորդին  հայտնաբերելու ուղղությամբ։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր