Ավտովթար՝ Երևանում. Երիտասարդական մետրոյի հարևանությամբ բախվել են թիվ 20 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Mercedes»-ը. վերջինն էլ կոտրել է երկաթե ճաղավանդակն ու ցուցանակը և հայտնվել մայթին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում Աբովյան- Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 20 երթուղին սպասարկող ավտոբուսը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել 2 քաղաքացու, որոնցից մեկին տեղափոխել են հիվանդանոց, իսկ մյուսը հրաժարվել է հիվանդանոց մեկնել, հայտնելով, որ իրեն լավ է զգում:
Բախման հետևանաքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել մայթեզրին տեղադրված երկաթե ճաղավանդակները, ապա ցուցանակը և հայտնվել մայթին:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Լևոն Բաղդասարյանն ու կրտսեր պարեկ Հայկ Հարությունյանը:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պազվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։