211652_close_icon

Խոշոր ավտովթար Երևանում․ Ազատության պողոտայում «Ford»-ը կոտրել է երկաթե ճաղավանդակը, ապա խաչմերուկի ցուցանակն ու հայտնվել մայթին՝ կանգառի մոտ․ կա վիրավոր․ ժամանել է Քանաքեռ–Զեյթունի թաղապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2710 դիտում article-date 23:10 03-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում «Ford» մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի մայթեզրի երկաթե ճաղերին, կոտրել այն, անցել հետիոտնի համար նախատեսված մայթով, կոտրել խաչմերուկում տեղադրված Ազատության պողոտա-Բաբայան փողոց-Կասկադ համալիր ցուցանակը, ապա առաջ ընթացել, բախվել ծառին, կոտրել երկաթե սյունը ու հայտնվել մայթին՝ կանգառի մոտ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ մեկ հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել Երևան քաղաքի պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են պարեկները։

Դեպքի մասին ՊԾ Երևանի քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը, ում հանձնարարականով թաղապետարանի աշխատակիցները սպասում են, որ քննիչները ավարտեն քննչական գործողությունները և նրանք տարածքը կարգի բերեն։

Քննչական բաժինը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ վիրավորը վարորդն է։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+

Նմանատիպ նյութեր