211652_close_icon
views-count34089 դիտում article-date 20:40 29-09-2024

Ավտովթար՝ Երևանում․ «BMW»-ն Նալբանդյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց գոտի, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել շենքի պատին․ կան վիրավորներ․ ժամանել է ՊԾ Երևանի գնդի հրամանատարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Նարեկ Յ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Նալբանդյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, ապա առաջ ընթացել, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում՝ բախվելով թիվ 17 շենքի պատին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրում աշխատանքներ կատարող 2 երիտասարդ տղաներ, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Այդ երիտասարդ տղաները օգնել են նաև բժիշկներին, որպեսզի նրանց տեղափոխեն հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Մանուկ Վարդանյանն ու պարեկ Վահրամ Հակոբյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գոռ Ալոյանի, վարչության պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում վիրավորների ինքնությունը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր