211652_close_icon
views-count32323 դիտում article-date 20:39 13-11-2014

Խոշոր ավտովթար Երևանում. 19-ամյա վարորդը Nissan-ով դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել պատին, իսկ հետո՝ տաքսուն և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19: 30-ի սահմաններում Աթենքի փողոցում բախվել են 19-ամյա Սամվել Մեջլումյանի վարած Nissan Tiana մակնիշի 34 ZC 213 համարանիշի և 32-ամյա Գևորգ Գևորգյանի վարած «Lion» տաքսի ծառայության հաշվեկշռում հաշվառված Daewoo մակնիշի Տ 5125 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ը գլխիվայր շրջվել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արտաշ Կարապետյանի գլխավորությամբ: ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով Nissan-ի վարորդն ու նրա 2 ուղևորները տեղափոխվել են թիվ1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանն ու նրա տեղակալ Հայկազ Մաթևոսյանը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտորագրողը հայտնում է, որ Nissan-ի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել պատին, այնուհետև՝ հարվածել Daewoo մակնիշի մեքենային: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելուց հետո, հրշեջ-փրկարարները կատարեցին ճանապարհի լվացման աշխատանք, մինչդեռ դա պետք է աներ տվյալ վարչական շրջանի սանմաքրումը, սակայն նրանք, ինչպես դեպքի վայրում կատակում էին հավաքվածները՝ «մնացել էին բորդյուրին»: Նախնական տվյալներով NISSAN TEANA մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 4.000.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 90.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր