«Կասկադյորական» ավտովթար Երևանում. BMW-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, տապալել հաստաբուն ծառն ու բախվել բնակելի շենքի պատին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:40-ի սահմաններում BMW մակնիշի 34 AM 872 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել մայթեզրի ծառերին, այնուհետև առաջ ընթացել, տապալել հաստաբուն ծառն ու բախվել բնակելի շենքի պատին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Փաստի առթիվ Երևանի ՃՈ-ում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի