28125 դիտում
21:45 28-09-2024
Խոշոր ավտովթար՝ Երևանում. Օրբելի փողոցում բախվել են «Lexus»-ը, «Mercedes»-ն ու «Opel»-ը. «Lexus»-ը կողաշրջվել է, «Opel»-ի անվահեծաններից մեկն էլ կոտրվել է. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:15-ի սահմաններում Օրբելի փողոցում՝ Օրբելի թունելի սկզբնամասում՝ դեպի Բաղրամյան պողոտա տանող հատվածում, բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Քրիստինե Կարապետյանի վարած «Lexus», Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Նորայր Հակոբյանի վարած «Mercedes» մակնիշի և Երևանի բնակիչ 50-ամյա Սամվել Մկրտչյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն ու մի քանի ավտոմեքենաների վարորդներ:
Բախման հետևանքով «Lexus»-ը կողաշրջվել է, իսկ «Opel»-ի հետևի անվահեծաններից մեկը կոտրվել է:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16810 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ