211652_close_icon
views-count367 դիտում article-date 15:22 22-09-2024

Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ին հարվածներ հասցնելու մասին

Իսրայելը հայտարարել է  Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի շուրջ 180 թիրախի և հազարավոր հրթիռային կայաններին հարվածներ հասցնելու մասին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակը՝ հավելելով, որ այդ հարվածները հանգեցրել են «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտների ոչնչացմանը:

Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի աշխատել «Հեզբոլլահ»-ի հնարավորությունները և ենթակառուցվածքները ոչնչացնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր