211652_close_icon
views-count838 դիտում article-date 15:28 28-07-2024

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի խորքում գտնվող օբյեկտներին

Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ թիրախների վրա գրոհը տեղի է ունեցել ինչպես Լիբանանի խորքերում, այնպես էլ՝ երկրի հարավում։ 

Իսրայելական օդուժի կողմից գրոհի ենթարկված օբյեկտների թվում են զենքի թաքստարաններ և  ենթակառուցվածքներ:

Նմանատիպ նյութեր